211652_close_icon
views-count3534 դիտում article-date 23:05 29-09-2018

«ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով». Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուս

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերն ուշ երեկոյան ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը, նշելով, թե անչափ հուզված են, փաստել է, որ Թուրքիան պետք է ճանաչի հայերի, ինչպես նաեւ Փոքր Ասիայի տարածքում բնակված հույների ու մյուս քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը։ «Թուրքիան պետք է դառնա ժողովրդավարական պետություն, որպեսզի նաեւ փոխհատուցի ողբերգության հետեւանքների համար»,- ասել է Էլենի Թեոխարուսը։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է, եւ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Նշենք, որ Արցախյան գոյամարտի տարիներին ԼՂՀ-ում իրականացրած բարեգործական առաքելությունների, արտերկրում Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու համար, վերջերս, Էլենի Թեոխարուսն արժանացել է Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչման:

Նմանատիպ նյութեր