211652_close_icon
views-count29963 դիտում article-date 19:20 19-02-2017

Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ հայրենի Դսեղ գյուղում տեղի ունեցավ տոնական միջոցառում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ հայրենի Դսեղ գյուղում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Հ. Թումանյանի տուն-թանգարանի աշխատակիցները, գյուղապետարանի անձնակազմը, Դսեղ գյուղի դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները: Դսեղի դպրոցում հայտարարված Հ. Թումանյանական մեկամսյակի շրջանակում ընտրվել էին լավագույն ասմունքողներ, ովքեր նեկայացրեցին իրենց կատարումները տուն-թանգարանի բակում: Ներկա էին նաև մշակույթի կենտրոնում գործող «Սմայլ» պարային խումբը, ովքեր ներկայացրեցին իրենց պարերը: Թանգարանի այցելուները նշում էին, որ իրենց այցելության մեջ իրենք մեծ աջակցություն են ստացել Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանից, ում շնորհիվ լուծվեց իրենց՝ այստեղ այցելելու և տոնական միջոցառումն անցկացնելու հարցը։ Բանաստեղծի 150-ամյակը նախատեսվում է շատ մեծ շուքով տոնել 2019.-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր