14166 դիտում
21:30 11-12-2024
30 տարի ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղի մի քանի կիլոմետրանոց՝ անբարեկարգ ու «մարդաբոյ» փոսերով հարուստ ճանապարհը վերջապես ունեցավ որակյալ ասֆալտապատում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել ու շարունակում իրականացնել մարզերում և գյուղական համայնքներում ճանապարհների վերականգնման, նորերը ստեղծելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից բազմաթիվ գյուղերում ոչ միայն վերանորոգվել, այլ նաև ստեղծվել են նոր ճանապարհներ։
Լոռու մարզի Դսեղ և մի քանի գյուղեր կապող ճանապարհը տևական ժամանակ է՝ գտնվում էր անբարեկարգ, փոսերով լի վիճակում։
Ու արդեն մի քանի ամիս է՝ ճանապարհաշինարարները հսկայական աշխատանքներ են կատարել՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ գյուղ տանող ճանապարհին։
Ոչ միայն ամբողջությամբ ասֆալտապատվել է, այլ նաև ճանապարհի եզրերին տեղադրվել են պաշտպանիչ արգելապատնեշներ։
Մոտ 6 կմ-անոց ճանապարհի վերանորոգումից հետո կատարվելու են գծանշումներ և տեղադրվելու են ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«ԽՍՀՄ տարիներին մեր ճանապարհները բարվոք էին, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել էր մի իսկական պատուհաս վարորդների համար։ Մարդաբոյ փոսերի պատճառով երթևեկությունը դառնում էր դանդաղընթաց։ Անգամ շտապօգնությունը չէր կարողանում հասնել բուժառուին, երբեմն պատգարակով հիվանդին մենք էինք մոտեցնում շտապօգնության ավտոմեքենային ու ամեն անգամ, նման իրավիճակներում հայտնվելիս, հիշում էինք ամենայն հայոց բանաստեղծի խոսքերը՝ «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»։
Հիմա տևական ժամանակ է՝ կառավարությունը ճանապարհների բարեկարգման աշխատանքներ է իրականացնում ու ձեր աչքով կարող եք տեսնել, թե ոնց են ճանապարհները բարեկարգվում։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել կառավարությանը, որ վերջապես մեզ փրկեցին մարդաբոյ փոսերով ճանապարհից, ինչի շնորհիվ կարելի է ասել, որ երթևեկությունը դարձել է անվտանգ։ Մնում է մեր որոշ վարորդներ չօգտվեն այն հանգամանքից, որ արդեն ունենք որակյալ ճանապարհ ու գազի սեղմակը չտանջեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+