211652_close_icon

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում պարոնյանցիները մասնակցել են «Թատերական Lոռի» փառատոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3794 դիտում article-date 23:20 26-09-2019
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը անմասն չի մնացել եւ իր մասնակցությունն է ցուցաբերել «Թատերական Լոռի» փառատոնին, որն այս տարի նվիրվում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Սեպտեմբերի 25-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պարոնյանցիները հանդես եկան «Մորգանի խնամին» մյուզիքլով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ: Մինչ ներկայացման մեկնարկը՝ բեմից հանդիսատեսին ողջունեցին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, եւ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ով նաեւ Աբելյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Մանրամասները՝ տեսանյութում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր