211652_close_icon
views-count3484 դիտում article-date 12:31 20-02-2017

Դոնբասում այսօր ուժի մեջ է մտնում հրադադարի ռեժիմը

Դոնբասում այսօր՝ փետրվարի 20-ից, ուժի մեջ կմտնի հրադադարի ռեժիմը, հաղորդում է BBC-ն։ Որոշումն ընդունվել էր շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին, Մյունխենում «Նորմանդական քառյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետո Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմեր Գաբրիելը հայտարարել էր, որ «քառյակը» գործի կդնի իր ողջ ազդեցությոնը, որպեսզի Դոնբասում հաստատվի հրադադար։ Նա հավելել էր նաև, որ համաձայնություն է ձեռք բերվել «Մինսկ-2» քաղաքական գործընթացի նոր հանդիպման շուրջ, որը կկայանա Մինսկում, մարտի 1-ին։ Հանդիպման հիմնական թեման լինելու է գերիների փոխանակումը։

Նմանատիպ նյութեր