211652_close_icon
views-count2042 դիտում article-date 21:02 20-02-2017

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ միջև իրավական նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը

Փետրվարի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիի հետ։ Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչն անդրադարձան առաջիկայում ՀՀ Նախագահի` Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ միջև իրավական նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը՝ երկուստեք հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները։

Նմանատիպ նյութեր