211652_close_icon
views-count2317 դիտում article-date 13:28 26-02-2016

‪Մարտի 1-ին Հայաստան‬ կայցելի ‎ԵՄ‬ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին

Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյան‬|ի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪Մոգերինի‬ն կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ֆեդերիկա Մոգերինիին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ ‪‎Սարգսյան‬ը: Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Նմանատիպ նյութեր