211652_close_icon
views-count5298 դիտում article-date 21:51 20-02-2017

Իր 65-րդ տարեդարձի նախօրեին մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը

Այսօր՝ փետրվարի 20-ին, Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ ցավակցություն հայտնելով դիվանագետի հարազատներին: Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ դիվանագետը մահացել է իր 65-րդ տարեդարձի նախօրեին: Նա մեծ դիվանագետ էր, - ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նմանատիպ նյութեր