3373 դիտում
14:14 21-02-2017
«Գլուխս փայտացել է։ Աշխարհի հետ ինձ կապող կապերը կտրվել են»․ Նիկոլայ Գոգոլ
Նիկոլայ Գոգոլը տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Առաջին նոպան Գոգոլը վերապրել է 1840 թվականին՝ 31 տարեկանում, երբ գտնվում էր Հռոմում։ Երկու տարի անց՝ 1842 թվականին, նոպայի ժամանակ գրված իր նամակներից մեկում նա գրում է․
Ինձ տիրել է ինձ համար արդեն սովորական պերիոդիկ հիվանդությունը, որի ժամանակ ես գտնվում եմ անշարժ վիճակում։ Երբեմն այդ վիճակը տևում է 2-3 շաբաթ։ Գլուխս փայտացել է։ Աշխարհի հետ ինձ կապող կապերը կտրվել են։ Չկա ավելի բարձր կոչում քան ճգնավորի կոչումը։
1846 թվականին նրա հոգեկան վիճակն ավելի է ծանրանում։ Մինչև կյանքի վերջ տառապել է հոգեկան խորը ճգնաժամ ապրելով։ Որոշ աղբյուրների համաձայն տառապել է շիզոֆրենիայով։ Գոգոլի մոտ արտահայտված են եղել մի շարք ախտանիշներ, ինչպիսիք են՝ տեսողական և լսողական հալյուցինացիաներ, դեպրեսիվ վիճակներ, իպոխոնդրիա, կլաուստրոֆոբիա։
Հայտնի հոգեբույժ Վլադիմիր Ֆյոդորովիչ Չիժը (1855—1922) «Փիլիսոփայական հարցեր և հոգեբուժություն» ամսագրում (1903-1904) ներկայացնում է «Նիկոլայ Գոգոլի հիվանդությունը» վերնագրով հոդված։ Հոդվածում հոգեբուժության տեսանկյունից վերլուծության է ներկայացրել գրողի հիվանդությանը վերաբերող հակասական հարցը։
Չիժի տեսանկյունից Գոգոլի հոգեկան հիվանդության նախապատմությունը արտահայտվել է դեռ վաղ երիտասարդության տարիներին, որը տևել է 10 տարի՝ մինչև նրա կյանքի վերջին օրերը։
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
13:41 25-09-2014
Հորդառատ անձրևների պատճառով կտրվել է Աջարիայի Սիմոնեթի գյուղի կապն արտաքին աշխարհի հետ
Այս բաժնից
628 դիտում
11:48 11-01-2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով
691 դիտում
10:57 11-01-2025
ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները․ Ժան-Նոել Բարոն․ «Ամերիկայի ձայն»
781 դիտում
10:30 11-01-2025
Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի