211652_close_icon
views-count19797 դիտում article-date 18:56 21-02-2017

Թող իշխանությունը իրականացնի խաղաղության ծրագիրը, թող մենք խորհրդարանում չլինենք. Արամ Մանուկյան

Սա լինելու է Հայաստանի զարգացման ռեալ՝ ոչ ռոմանտիկ, ոչ «ուռա» լուծումը. Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մեկնաբանելով իրենց ռաջարկած արժանապատիվ խաղաղության ծրագիրը: «Խաղաղությունը, որին դու ես գնում, ավելի ձեռնտու է խաղաղությունից, որը պարտադրվել է: Թող իշխանությունն այս ծրագիրը իրականացնի, թող մենք խորհրդարանում չլինենք»,- ասաց պատգամավորը: Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ ընտրություններին իրենք փող չեն բաժանելու, երբեք էլ չեն բաժանել և կոչ են անելու քաղաքացիներին ձայն տալ փող չբաժանողներին:

Նմանատիպ նյութեր