211652_close_icon
views-count43481 դիտում article-date 19:15 21-02-2017

Տավուշի մարզում բախվել են Բերդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota-ն. 3 վիրավորների մեջ է պայմանագրային զինծառայող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ, 36-ամյա Վահան Լազյանի վարած Toyota մակնիշի 35 FR 851 համարանիշի և Տավուշի մարզի Բերդ քաղաքի Խորենացու փողոցի բնակիչ, 39-ամյա Հրաչ Մկրտումյանի վարած УАЗ 3962 մակնիշի 251 ԼՏ 59 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շսմշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու УАЗ-ի ուղևոր, Բերդ քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի բնակիչ, 43-ամյա Ռազմիկ Ծատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ УАЗ-ի վարորդն ու ուղևորը՝ Դիլիջանի հիվանդանոց, իսկ Toyota-ի վարորդն էլ ժամեր անց դիմել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ նույն վաշտի ՃՈ հետաքննիչ Հարութ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարված УАЗ-ը պատկանում է Բերդի բժշկական կենտրոնին, իսկ նրա ուղևոր՝ հիվանդանոց տեղափոխված Ռ. Ծատուրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր