4354 դիտում
14:00 22-02-2017
Մինչև 2030 թվականը աշխարհում կյանքի միջին տևողության շեմը կհատի 90 տարին
Ըստ գիտնականների՝ Հարավային Կորեան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ կյանքի միջին տևողությունը կանցնի 90 տարեկանի շեմը, հաղորդում է BBC-ն։
Համաշխարհային առողջապահության կազմակերպության և Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա նկատելի կլինի մինչև 2030 թվականը։
Այլ զարգացած երկրներում կանայք մինչև 2030 թվականը կապրեն բավականին երկար, սակայն ցուցանիշները չեն կարող գերազանցել Հարավային Կորեային։ Օրինակ, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում նրանց կյանքի միջին տևողությունը կկազմի 88 տարի։
Մինչև 2030 թվականը տղամարդիկ ամենաերկարը կապրեն Հարավային Կորեայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում։
Որպես հիմնական պատճառ՝ Հարավային Կորեայում կյանքի միջին տևողության «թռիչքը» գիտնականները կապում են տնտեսական իրավիճակի լավացման հետ. երեխաները լավ են սնվում, բնակչությունը հասանելիություն ունի բժշկական նույնիսկ ամենաթանկ սպասարկումներին։ Կարևոր գործոններից են գիտնականները նշում նաև չծխելը և չգիրանալը, ինչը հատկապես ընդգծված է Հարավաին Կորեայում և Ճապոնիայում։
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
10:23 05-02-2021
2021-ը՝ նոր հակառեկորդի տարի. տարեվերջին պետական պարտքը կհատի 9 մլրդ դոլարի շեմը. «Ժողովուրդ»
6445 դիտում
20:48 27-03-2016
Ապագայի մեքենաներ, որոնք կստեղծվեն մինչև 2030 թվականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
703 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
625 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1045 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը