48578 դիտում
09:14 22-02-2017
Լավագույն տղերքը չպետք է մոռացվեն. Շիրակի մարզի Հոռոմ գյուղում նշվեց ապրիլյան քառօրյա պատերազմում քաջի մահով ընկած 25-ամյա հերոսի ծննդյան օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 21-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում նշվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Տիգրան Պողոսյանի ծննդյան 25-ամյակը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մի խումբ սպաներ, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» մեծ թվով անդամներ, որոց կողմից հետմահու հերոսի ընտանիքին հանձնեցին «Հայրենիքին պաշտպանության համար» մեդալը:
Նաև մասնակցում էր «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը, ով իր կողմից զոհված ազատամարտիկների 10 ընտանիքների նվիրեց «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի հատորներից: Նրանցից յուրաքանչյուրում հեղինակը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքների պատմությունները, անդրադառնում որոշակի տարածաշրջանի հերոսներին։
Մասնակցում էին նաև Արթիկի զինկոմիսարիատի ողջ անձնակազմը, ոստիկանության աշխատակիցներ և ողջ համայնքը։ Այնուհետև ներկաներն ուղևորվեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Տիգրանի շիրիմի առաջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+