211652_close_icon
views-count34210 դիտում article-date 13:52 26-05-2017

Տավուշի մարզի Զորական գյուղում հնչեց դպրոցական վերջին զանգը. այս դպրոցի շրջանավարտ է եղել նաև ապրիլյան պատերազմում հերոսի մահով ընկած Գարիկ Մովսիսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես հանրապետության հանրակրթական մյուս դպրոցներում, այնպես էլ Տավուշի մարզի Զորական գյուղի միջնակարգ դպրոցում երեկ՝ մայիսի 25-ին, ազդարարվեց 2016-2017թթ. ուսումնական տարվա ավարտը և ավարտական դասարանի աշակերտների համար հնչեց վերջին զանգը: Մեկ տասնյակ շրջանավարտներ ճանապարհ ընկան դեպի նոր կյանք, գեղեցիկ ու բովանդակալից նոր աշխարհ՝ նվաճելու նորանոր բարձունքներ, կանաչ ճանապարհներ: Հրաժեշտ էր սիրելի դարձած կրթօջախին` կրթօջախ, որը բազում սաներ է դաստիարակել, կրթել նրանց միտքն ու հոգին, ոսկե փետուրներով թևեր պարգևել, որով պիտի անխոչընդոտ թռչեն կյանքի ճանապարհով: Շրջանավարտները վերջին անգամ կանգնած բեմում ասմունքով, երգով ու պարով, արցունքով լի աչքերով իրենց երախտագիտության խոսքն էին ասում մեծարգո տնօրենին, սիրելի ուսուցիչներին, ովքեր այս տարիների ընթացքում ջանք չեն խնայել նրանց ուսումնադաստիարակչության և մարդկային նկարագիրը կերտելու մեջ, ուսուցիչներին, որոնց խոսքի ուժով և հոգու լույսով սնվել ու կրթվել են: Ի դեպ, Զորական գյուղից էր նաև ապրիլյան պատերազմում քաջի մահով ընկած Գարիկ Մովսիսյանը, ում և նաև մյուս քաջորդիների առաջ, միջոցառումը դեռ չսկսված՝ շրջանավարտները ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 279+
279+

Նմանատիպ նյութեր