18245 դիտում
10:53 22-02-2017
Կարեն Կարապետյանը առաջին անգամ հստակ հայտարարեց 2018-ից հետո վարչապետ լինելու հավակնության մասին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Մեդիամաքսին» տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով 2018 թվականին վարչապետության ցենզին համապատասխանելու վերաբերյալ հարցին՝ հայտարարել է, թե կարծում է, որ 2018-ին բավարարած կլինի վարչապետի թեկնածու լինելու պահանջներին:
Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի պարագայում կա Հայաստանում վերջին չորս տարում մշտական բնակության խնդիր, որի պատճառով նա չընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում: Վարչապետի պաշտոնի համար այդ պահանջը դեռևս չի գործում, և Կարապետյանը կարող է լինել վարչապետ 2017-ի խորհրդարանական ընտրության արդյունքում: Սակայն 2018-ի ապրիլից հետո այդ պահանջը պարտադիր է նաև վարչապետի թեկնածուի համար: Իսկ 2018-ի ապրիլին կառավարությունը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման ժամկետը: Դրանից հետո պետք է ձևավորվի նոր կառավարություն, և վարչապետի համար այլևս պետք է պարտադիր լինի վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակության պահանջը: Այդ պահանջը չի ենթադրում անդադար բնակություն, այլ որոշակի օրերի քանակ, որոնց չափով Հայաստանում գտնվելը կհամարվի չորս տարի մշտական բնակություն:
Այստեղ արդեն ակնհայտ է, որ առաջանում է հաշվարկային կամ թվաբանական ճկունության մեծ դաշտ, սակայն տվյալ պարագայում դա չէ խնդիրը, այլ այն, որ Կարեն Կարապետյանը փաստորեն առաջին անգամ բավական հստակ հայտարարում է 2018-ից հետո վարչապետ լինելու կամ մնալու իր հավակնության մասին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3053 դիտում
10:36 21-09-2017
Կարեն Կարապետյանը անտեսում է ՀՀԿ ներկայացուցիչների կարծիքները 2018-ի վարչապետի թեկնածուի մասին. «Ժամանակ»
20414 դիտում
10:17 19-05-2017
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը (Տաշիր) ԱԺ առաջին նիստին դահլիճ մտել է Սերժ Սարգսյանի ելույթից հետո. «Ժամանակ»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
946 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1264 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»