25102 դիտում
13:09 22-02-2017
ՌԴ քաղաքացիները, ովքեր հանգստանում էին Ծաղկաձորում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 21-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Հրազդանի բժշկական կենտրոնից, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի միջին 3-րդի փակ կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ վիրավորը ՌԴ քաղաքացի, Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակիչ, 45-ամյա Ալեքսանդր Ֆրոլովն է, ով վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 2-րդ կայանի դահուկուղում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա վնասվածքը ստացել է դահուկներով սահելու ժամանակ վայր ընկնելու հետևանքով։
Մինչ հետաքննիչը կզբաղվեր այդ դեպքով, ժամը 15։40-ի սահմաններում կրկին ահազանգ է ստացվում Հրազդանի բժշկական կենտրոնից, որ «ձախ ճաճանչոսկրի ստորին 3-րդի փակ կոտրվածք՝ առանց տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Պարզվում է, որ նա ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Բորդովն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս վնասվածքը ստացել է Ծաղկաձորի ճոպանողու 1-ին կայանում սնոուբորդով սահելու ժամանակ վայր ընկնելու հետևանքով։
Այս փաստով նույնպես ոստիկանության Հրազդանի բաժնում հետաքննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ֆրոլովը հանգստանում է Ծաղկաձորի «Սայա» հյուրանոցում, իսկ Ա. Բորդովը՝ Ծաղկաձորի «Գրողների տուն» հյուրանոցում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4593 դիտում
18:38 12-05-2016
Ծաղկաձորում վիճաբանությունն ավարտվեց մարմնական վնասվածքներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ