2208 դիտում
23:05 22-02-2017
Լեհաստանում ՀՀ դեսպանն հանդիպել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ
Փետրվարի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:
Հանդիպմանը, որը տեղի է ունեցել համալսարանի քաղաքական գիտությունների և ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ, ներկա էր նաև ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռադոսլավ Ֆիեդլերը։
Հանդիպումից առաջ համալսարանի ցուցասրահում տեղի է ունեցել Պոզնանում բնակվող հայազգի նկարիչ և քանդակագործ Վահան Բեգոի աշխատանքների ցուցադրությունը:
Այնուհետև, դեսպան Ղազարյանը հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի պատմությանը, ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը: Էդգար Ղազարյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` այս համատեքստում ընդգծելով Լեհաստանի կողմից ճանաչման փաստը և դրա կարևորությունը:
Իր ելույթում դեսպանը հատուկ անդրադարձ է կատարել Լեհաստանի հայ համայնքի պատմությանը և հայ-լեհական հարաբերություններին` ընդգծելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը: Դեսպան Ղազարյանը նաև խոսել է Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների մասին:
Այնուհետև, դեսպան Ղազարյանը պատասխանել է ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի:
Նմանատիպ նյութեր
1223 դիտում
17:28 08-05-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ
986 դիտում
16:49 07-03-2019
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում