211652_close_icon
views-count2972 դիտում article-date 16:38 23-02-2017

Տոկիոն բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Կուրիլներում դիվիզիա տեղակայելու ծրագրի հետ կապված

Ճապոնիայի նախարարների կաբինետի ղեկավար Յոսիհիդե Սուգան իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ կապված Կուրիլյան կղզիներում ընթացիկ տարում դիվիզիա տեղակայելու ՌԴ-ի պլանների հետ, հաղորդում է Tass-ը։ «Մենք ուշադիր հետևում ենք 4 կղզիներում Ռուսաստանի գործողություններին։ Այս պահին հավելյալ տեղեկություն ենք հավաքագրում՝ կապված վերջերս դիվիզիա տեղակայելու նրանց ծրագրի հետ և փետրվարի 22-ին ու 23-ին բողոքի նոտա ենք հղել դիվանագիտական ճանապարհներով»,-ասել է ճապոնացի նախարարը։ Սուգան նաև հանդես է եկել այդ խնդրի շուրջ բանակցությունները շարունակելու և փոխզիջումներ գտնելու նախաձեռնությամբ։ Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ կուրիլյան 5 անանուն կղզիներ անվանակոչվեցին, ինչն առաջացրեց Ճապոնիայի դժգոհությունը։

Նմանատիպ նյութեր