3154 դիտում
11:08 23-02-2017
Տիգրան Արզաքանցյանը պատգամավոր դառնալուց առաջ սովորել է ԲՈՒՀ-ում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Տիգրան Արզաքանցյանը, պարզվում է՝ պատգամավոր դառնալուց առաջ որոշել է բարձրագույն կրթություն ստանալ, այդ իսկ պատճառով էլ նա բացակայել է երկրից, ինչը, ըստ ՕՎԻՐ-ի պետ Մնացական Բիչախչյանի խոսքերի՝ չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրա առաջադրման համար։
Բիչախչյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով առաջադրված 51֊ամյա Տիգրան Արզաքանցյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետի փեսա, ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը կեղծիքով չեն գրանցվել։ Նրանց տրված տեղեկանքը օրինական է, որի համար ինքը պատասխանատվություն է կրում։ Բիչախչյանը նաև մանրամասնել է, որ Տիգրան Արզաքանցյանը դիմել է իրենց, իրենք մերժել են, որից հետո Արզաքանցյանը դիմել է դատարան, նույնպես մերժում է ստացել, այնուհետև ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ, որ այդ ժամանակահատվածում սովորել է ԲՈւՀ-ում, իսկ ԸՕ-ն տալիս է նման հնարավորություն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2367 դիտում
10:59 13-09-2019
Հետևել Լենինի խորհրդին՝ սովորել, սովորել, սովորել․ «Առավոտ»
1785 դիտում
09:07 08-03-2014
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը Հայաստանում չէ․ Ժողովուրդ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»