211652_close_icon
views-count1785 դիտում article-date 09:07 08-03-2014

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը Հայաստանում չէ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ»֊ը գրում է․ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով , ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը Հայաստանում չէ: Շրջանառվող լուրերի համաձայն ` նա կուտակված պարտքերի պատճառով «փախել» է Ֆրանսիա: Հիշեցնենք, որ մամուլում բազմիցս գրվել է, որ Արզանքանցյանն իրեն պատկանող Արտաշատի գինու և կոնյակի գործարանի և Սևանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքի աշխատակիցների աշխատավարձերն ամբողջությամբ չի վճարել: Սակայն սա դեռ ամենը չէ: Լուրեր են շրջանառվում, որ նախկին պատգամավորը ֆինանսական խնդիրներ ունի նաև ՕԵԿ կուսակցության ղեկավար, ԱԱԽ քարտուղար, «Հայասի գրուպի» սեփականատեր Արթուր Բաղդասարյանի հետ: Արզաքանցյանը Բաղդասարյանի հետ բիզնես համագործակցություն է սկսել և խոստացել է, որ ՕԵԿ կուսակցության ղեկավարին պատկանող Ոսկեվազ գյուղում գինու և կոնյակի գործարանի արտադրանքի մի մասը կիրացնի արտասահմանյան շուկաներում, սակայն առայսօր Արզաքանցյանը իրացված արտադրանքի գումարները չի վճարել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր