1814 դիտում
20:03 24-02-2017
«Քաղաքացու առողջության պահպանմանը միտված ցանկացած ծրագիր մեր կողմից մշտապես ողջունվել ու կարևորվել է». Տարոն Մարգարյան.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանայի հետ:
Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում միջազգային գործընկեր կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
Բացառություն չէ նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակը, որի հետ համատեղ մի շարք հաջողված ծրագրեր են կյանքի կոչվել:
«Մենք իսկապես արդյունավետ համագործակցություն ունենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ և ողջունում ենք գործընկեր կառույցների հետ համագործակցության շրջանակների ընդլայնումը: Քաղաքացու առողջության պահպանմանը միտված ցանկացած ծրագիր մեր կողմից մշտապես ողջունվել ու կարևորվել է և, ըստ այդմ, վստահեցնում եմ, որ մեր լիազորությունների շրջանակում պատրաստակամ ենք աջակցել նաև Երևանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի արդյունավետ իրականացմանը», - նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան, կարևորելով
համագործակցության պատրաստակամությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել ծրագրի մանրամասներն ու ակնկալվող արդյունքները:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կհստակեցնի համագործակցության շրջանակն ու կնախանշի քայլերի հաջորդականությունը:
Նմանատիպ նյութեր
1155 դիտում
16:38 25-12-2014
«Հայֆիլմ նոն ստոպ». անակնկալներով լի և հայկական կինոերաժշտության պահպանմանը միտված նախագիծ
Այս բաժնից
637 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
928 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
673 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով