211652_close_icon
views-count769 դիտում article-date 17:54 12-10-2020

Թուրքիայի ակտիվ մասնակցությունը մեր տարածաշրջանում դրսևորվում է ահաբեկիչների ներկայությամբ, որը չի կարող որևէ ձևով ողջունվել. Զոհրաբ Մնացականյան

[url=https://www.tert.am/am/news/2020/10/12/Zohrab-Mnatsakanyan/3419301]Tert.am[/url]-ը գրում է. Երբևէ կասկած չի հարուցել այն, առավելևս հիմա, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միակ ձևաչափն է, որ իրականացնում է խաղաղ կարգավորման գործընթացը, մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել այդ ձևաչափով: Այս մասին այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահն ասել է, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա կարգավորման հարցում, համաձա՞յն է, որ Թուրքիայի մասնակցությունը Մինսկի խմբում կամ այլ ձևաչափերում կարող է նպաստել կարգավորմանը: «Մեր դիրքորոշումը եղել և մնում է, որ չկա այլընտրանք խաղաղ կարգավորմանը, եթե Ադրբեջանը ընտրել է ուժի գործադրման ճանապարհը՝ որպես մեթոդ հասնելու պայմաններին կամ առավելապաշտական դիրքերին, ապա չի լինելու խաղաղ կարգավորում և նման մեթոդը ժխտվել և ժխտվում է շատ կտրուկ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվ մասնակցությանը, ապա Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ տվյալ պահին Թուրքիայի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանում դրսևորվում է ահաբեկիչների ներկայությամբ, որը չի կարող որևէ ձևով ողջունվել: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, այնուհետև գործընկերները հանդես են եղել համատեղ ասուլիսով։

Նմանատիպ նյութեր