1788 դիտում
17:52 24-02-2017
Տատանվողների 5-6%-ը կգնան ընտրությունների, եթե ժամանակը ների, 1,3%-ը՝ եթե լավ եղանակ լինի, 6%-ը՝ եթե լավ քարոզեն. Ահարոն Ադիբեկյան
Հայաստանի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 36%-ը հետաքրքրված չէ առաջիկա խորհրդարանական ընտրություններով, 43%-ը հստակ որոշում ունի, իսկ 24%-ը դեռ չի կողմնորոշվել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ամփոփելով հասարակական հարցումների նախնական տվյալները:
Ըստ Ադիբեկյանի՝ տատանվողների 5-6%-ը կգնան ընտրությունների, եթե ժամանակը ների, 1,3%-ը՝ եթե լավ եղանակ լինի, 6%-ը՝ եթե լավ քարոզեն և այլն:
Սոցիոլոգը վստահեցրեց, որ կաշառքի ազդեցությունը չափազանցված է: «Կաշառքը վճռորոշ դեր չի խաղում, ավելի շատ ձայն տալիս են տեղական հեղինակություններին, որոնց կարծիքն ավելի բարձր է, քան կաշառքը»,- ասաց նա:
Ադիբեկյանը նշեց, որ հարցում անց են կացրել 3000 ընտրողների մեջ՝ 13 ընտրատարածքներում, իսկ վերջնական ամփոփ տվյալները կներկայացնեն մարտի 20-ից հետո:
Նմանատիպ նյութեր
3807 դիտում
22:43 14-09-2016
Հիբրիդային պատերազմն ընթանում է հիմնականում երեք ոլորտներում. Ահարոն Ադիբեկյան
5043 դիտում
19:43 18-01-2017
Էլ տեղ չկա. միջանցքում կանգնելն իմաստ չունի. Ահարոն Ադիբեկյան
4066 դիտում
14:45 14-03-2017
Ընտրողների 7%-ն է ակնկալում նյութական բարիք. դա մեծ թիվ չի. Ահարոն Ադիբեկյան
Այս բաժնից
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը