11780 դիտում
16:58 25-02-2017
Ադրբեջանի զինուժը կրակ է արձակել Բաղանիսի արոտավայրերի ուղղությամբ
Ադրբեջանական կողմը Բաղանիսի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի թիկունքի արոտավայրերի ուղղությամբ կրակոցներ է արձակել:
«[url=https://www.armenpress.am/arm/news/880295/adrbejanakan-koxmy-krak-e-ardzakel-hh-petakan-sahmani-uxxutyamb.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակոցների արդյունքում երկու կով է սատկել: «Դիրքերը չեն տուժել»,-ասաց նա:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/02/25/1059859/]Հիշեցնենք[/url], որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
Իսկ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/25/1059896/]տեսագրություն [/url]է տարածել, որն ապացուցում է ադրբեջանական կողմի ձեռնարկած ագրեսիվ գործողությունները։
Նմանատիպ նյութեր
21678 դիտում
18:48 15-04-2018
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ. Tert.am
13637 դիտում
14:07 09-06-2017
Ադրբեջանը «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից կրկին կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ՝ պատճառելով թեթև վնասներ
23804 դիտում
19:34 20-04-2017
Ադրբեջանական կողմը կրկին կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ
Այս բաժնից
802 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը