211652_close_icon
views-count5052 դիտում article-date 13:29 26-02-2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց

Արաբական Միացյալ Էմիրաթների Շարժա քաղաքում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները: Արոնյանի մրցակիցն էր Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Ռապորտը: 23 քայլ տևած պարտիան ավարտվեց հաշտությամբ: Մրցաշարի -րդ տուրում միայն 2 պարտիա ունեցան հաղթական ավարտ. Լի Չաոն ու Սալեմ Սալեհը հաղթեցին համապատասխանաբար Պավել Էլյանովին և Ալեքսանդր Ռևազանցևին: 7 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 4.5-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիյար Մամեդյարովը: Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսը, Դմիտրի Յակովենկոն, Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 4-ական միավոր և կիսում են 3-7-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանն ունի 3.5 միավոր և կիսում է 8-րդ հորիզոնականը: Վաղը կայանալիք 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Հիկարու Նակամուրան:

Նմանատիպ նյութեր