3957 դիտում
10:43 27-02-2017
Չիլիում 4 միլիոն մարդ առանց խմելու ջրի է մնացել
Չիլիում տեղացած հորդառատ անձրևների առաջացրած սողանքները Մայլո գետի հունը բարձրացրել են, ինչի հետևանքով էլ մայրաքաղաք Սանտյագոյի մոտ գտնվող ջրի ռեզերվուարն ամբողջովին կեղտոտվել է, հաղորդում է BBC-ն։
Մայրաքաղաքի իշխանությունները ստիպված են եղել դադարեցնել խմելու ջրի մատակարարումը, ինչի պատճառով 4 մլն մարդ մնացել է առանց ջրի։ Իշխանությունները նշել են, որ հնարավոր չէ վերականգնել ջրի մատակարարումը այնքան ժամանակ, մինչև որ գետի ջրի մակարդակը չիջնի։
Իշխանությունների հրահանգով փակվել են մայրաքաղաքի վոլոր ռեստորաններն ու այլ շինություններ, դպրոցներում հետաձգվել են դասերը։
Մի շարք լեռնային հատվածներում երթևեկության խափանումներ կան՝ կրկին հորդառատ տեղումների առաջացրած սողանների պատճառով։ Արտաքին աշխարհից կտրվել են որոշ գյուղական բնակավայրեր։
Նմանատիպ նյութեր
883 դիտում
13:51 11-06-2023
Ուկրաինայում մոտ 700 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի. ՄԱԿ
906 դիտում
12:00 26-03-2015
Չիլիում ջրհեղեղների հետևանքով հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի և ջրի
1507 դիտում
10:09 03-08-2014
ԱՄՆ-ում ավելի քանի 400 հազար բնակիչ է մնացել առանց խմելու ջրի
Այս բաժնից
5204 դիտում
17:53 09-01-2025
20% քեշբեք AMIO Mastercard-ով
5269 դիտում
10:56 09-01-2025
ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով զոհեր կան. Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել
1678 դիտում
09:22 09-01-2025
Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է․ Հալաջյան