ԵԱՀԿ-ն Ասկերանի շրջանի ուղղությամբ դիտարկում կանցկացնի
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը մարտի 1-ին ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։
Ինչպես հայտնում է Արցախի ԱԳՆ-ի տեղեկատվական ծառայությունը, ԱՀ պաշտպանական բանակի դիրքերից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան /Մոլդով/ և Խրիստոֆ Խրիստովը /Բուլղարիա/։