211652_close_icon
views-count4376 դիտում article-date 15:09 28-02-2017

Լևոն Յոլյանը միաձայն ընտրվել է Վերահսկիչ պալատի նախագահ

Լևոն Յոլյանն այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ի կողմից անցկացված քվեարկության արդյունքում ընտրվել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ: Այս մասին հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր։ Լ. Յոլյանին իրենց ձայնն է տվել 99 պատգամավոր, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Շնորհավորանքներից հետո Լ. Յոլյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ վստահության և նշված պաշտոնում իրեն առաջադրելու համար և հայտարարեց. «Ես ամենայն պարտավորությամբ եմ ընդունում իմ նշանակումը։ Հետագայում էլ կփորձեմ աշխատեմ այնպես, որ երևէ մեկն իմ գործունեությանը դեմ չլինի»։

Նմանատիպ նյութեր