1261 դիտում
20:55 28-02-2017
Կոլեգիայի նիստ ԱԻ նախարարությունում. 2016 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 13.4%-ով
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որը նվիրված էր նախարարության 2016 թ. արդյունքների ամփոփմանը, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների քննարկմանը: Կոլեգիայի նիստին մասնակցում էին նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները և ղեկավարները:
Ողջունելով ներկաներին՝ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ նախարարության ձևավորման իսկ առաջին օրվանից հսկայական աշխատանք է կատարվել կառույցի կայացման գործում: Նախարար Տոնոյանի խոսքով՝ հանրային պահանջն օրեցօր աճում է և ձևափոխվում, նախարարությունը պետք է կարողանա բավարարել այդ պահանջները:
- Կարծում եմ՝ առավել մեծ ուշադրություն պետք է դարձվի քաղաքացիական պաշտպանության խնդիրներին: Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջին հերթին կոչված է ոչ միայն արձագանքելու, այլև մեր երկրի անվտանգությունը և պաշտպանությունն ապահովելու,- եզրափակեց Դ. Տոնոյանը:
Նիստին հիմնական զեկույցով հանդես եկավ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:
Հիմնական զեկույցում ամփոփ ներկայացվեցին 2016 թ. ընթացքում նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, արձանագրված արդյունքները և 2017 թ. հիմնական անելիքները: Ներկայացնելով հաշվետու տարվա արտակարգ դեպքերի վիճակագրության պատկերը՝ ՓԾ տնօրենը նշեց, որ 2016 թ. ընթացքում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 13.4%-ով, զոհերի թիվը նվազել է՝ 20%-ով: Հանրապետության հանրապետական նշանակության ճանապարհներին ձմռան ամիսներին ձնաբքի հետևանքով արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով 2016 թ. հունվար-փետրվար ամիսներին, այնուհետև դեկտեմբերի 27-ից սկսած՝ ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր շուրջօրյա հենակետեր: Հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-տակտիկական նախապատրաստման ուղղությամբ անցկացվել են հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական և այլ բնույթի ուսումնավարժություններ: Մ. Ղազարյանի խոսքով՝ առավել կարևորվել են ՔՊ ստորաբաժանումների ստեղծման և զարգացման հիմնախնդիրները: «911» ծառայությունում ներդրվել է «911 SOS» ահազանգման հավելվածը և «911» ծառայություն՝ SMS-ի միջոցով տեղեկատվություն փոխանցելու համակարգը, ինչի շնորհիվ զգալիորեն պարզեցվել է հատուկ կարիքավոր մարդկանց օգնություն հայցելու գործընթացը:
Կոլեգիայի նիստի ընթացքում ԱԻ նախարարին զեկուցվեց այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10:17-ին, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքում գրանցված 3.9 մագնիտուդով երկրաշարժի մասին: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Բ. Զաքարյանը զեկուցեց հետևանքների և կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ իրավիճակը լիովին վերահսկվում է:
Նախարար Տոնոյանը հետաքրքրվեց սեյսմիկ տվյալների գրանցման աշխատանքների մասին` հանձնարարելով ակտիվացնել մարզային փրկարարական վարչությունների և սեյսմիկ պաշտպանության տարածքային կառույցների համագործակցությունը:
Ամփոփիչ խոսքում ԱԻ նախարարը դրական գնահատեց նախարարության 2016 թ. գործունեությունը՝ նշելով առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերը և տալով համապատասխան հանձնարարականներ:
Պարգևատրվեցին 2016 թ. լավագույն աշխատակիցները և ստորաբաժանումները
ԱԻ նախարարի հրամանով` պատվոգրերով և մեդալներով պարգևատրվեցին 2016 թ. ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարած և լավագույնը ճանաչված մի շարք աշխատակիցներ, ինչպես նաև՝ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ: Պարգևատրվեցին նաև մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «արիության համաստեղություն» խորագրով հանրապետական փառատոնի տարբեր անվանակարգերի հաղթող աշխատակիցները: Նախարար Դ. Տոնոյանը պատվավոր լեյտենանտի կոչում շնորհեց ԱԻՆ սայլակավոր հաշմանդամ 4 աշխատակցի:
Նմանատիպ նյութեր
775 դիտում
12:39 12-09-2024
2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործության դեպքերը նվազել են
4558 դիտում
20:38 02-03-2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է կոլեգիայի ընդլայնված նիստ
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար