211652_close_icon
views-count4504 դիտում article-date 20:38 02-03-2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է կոլեգիայի ընդլայնված նիստ

Այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Հիմնական նպատակն էր ամփոփել 2017 թ. ընթացքում նախարարության կողմից կատարված աշխատանքը, քննարկել տարբեր ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները և նախանշել համակարգի զարգացման ուղիները՝ համաձայն ՀՀ կառավարության ծրագրի: Նիստի ընթացքում անցած տարվա գործունեության ամփոփիչ զեկույցներով ու առաջարկություններով հանդես եկան ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը և ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը, նախարարության առանձնացված ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների ղեկավարները: Ելույթների ընթացքում ծավալվում էր կառուցողական քննարկում՝ բացահայտելով տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դիտարկելով դրանց լուծումները: [b]Քննարկումների արդյունքում ԱԻ նախարարը հանձնարարեց.[/b] - առաջարկ ներկայացնել ՀՀ տարածքում հրշեջ-փրկարարական ջոկատների արդյունավետ տեղաբաշխման և հրշեջ-փրկարարների 1-ին օգնության հմտությունների կատարելագործման ուղղությամբ. - աշխատանքներ տանել նախարարությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ. - բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը հրդեհային անվտանգության վարքականոնների ու կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ. - ապահովել ընթացիկ տարում հանրապետության տարածքում անցկացվող խոշոր միջոցառումների անվտանգությունը. - շարունակել Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների և ամռանը կայանալիք ԱՌՆ ազգային պլատֆորմների տարածաշրջանային համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Իր խոսքում նախարար Դ.Տոնոյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նախորդ տարվա ընթացքում նախարարության առջև ծառացել են բարդ խնդիրներ, որոնք հաջողվել է միահամուռ ուժերով հաղթահարել. - Նախարարությունն առաջընթաց է արձանագրել տարբեր ոլորտներում՝ օրենսդրական բարեփոխումների, միջազգային համագործակցության, կրթության, կապի ապահովման, տեխնիկական հագեցվածության և այլն: Մենք շարունակելու ենք աշխատել միասնական թիմով՝ մեկ ընտանիքի պես, փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում և շարժվել առաջ՝ դեպի դիմակայուն Հայաստան: Միջոցառման ավարտին ամփոփվեցին նաև ՀՀ ԱԻՆ մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված ստորաբաժանումներին ու աշխատակիցներին հանձնվեցին վկայականներ ու պարգևներ. - լավագույն հրշեջ՝ փ/ծ սերժանտ Թաթուլ Ավետիսյան, Արագածոտնի ՄՓՎ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ - լավագույն փրկարար՝ փ/ծ ավագ Հայկ Անդրեասյան, Լոռու ՄՓՎ Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար - լավագույն ջրափրկարար (ջրասուզակ)՝ փ/ծ ավագ սերժանտ Նարեկ Բաբայան, Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ-փրկարար - լավագույն լեռնափրկարար՝ փ/ծ ավագ ենթասպա Գեորգի Մխիթարյան, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ - լավագույն հերթափոխի պետ՝ փ/ծ ենթասպա Վալերիկ Հայրապետյան, Վայոց ձորի ՄՓՎ թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ - լավագույն խմբի պետ (հրամանատար)՝ փ/ծ կապիտան Արգամ Հակոբյան, Լոռու ՄՓՎ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ - լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ՝ Վայոց ձորի ՄՓՎ թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ - ՓԾ լավագույն տարածքային ստորաբաժանում՝ Արարատի մարզային փրկարարական վարչություն: - ՀՀ ԱԻՆ աշխատակազմի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն - ՀՀ ԱԻՆ համակարգում գործող լավագույն առանձնացված ստորաբաժանում (ՊՈԱԿ)՝ «Տեխնիկական անվտանգություն ազգային կենտրոն» ՊՈԱԿ - լավագույն քաղաքացիական ծառայող՝ Քրիստինե Ռաթևոսյան, կադրային հիմնախնդիրների բաժնի պետ և Գոհարինե Ավետյան, արտքաին կապերի վարչության միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ - ՀՀ ԱԻՆ աշխատակազմի լավագույն աշխատանքային թիմ՝ ֆինանսատնտեսագիտական վարչության տնտեսական բաժին - լավագույն մասնագետ՝ Արմենակ Խոսրովյան, ՊՀՏԱՏ Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ-տեսուչ և Արթուր Գևորգյան, Հիդրոմետ ծառայության հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի հիդրոօդերևութաբանական մոդելների մշակման և փորձարկման բաժնի պետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր