211652_close_icon
views-count13001 դիտում article-date 20:48 01-03-2017

Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, արդյունքում զոհվեց 10 մարդ․ Պատմության այս օրը

1445 թ. - ծնվել է Սանդրո Բոտիչելլին, վերածննդի իտալացի նկարիչ (մահ. 1510)։ 1565 թ. - հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրոն, Հարավային Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկը։ 1810 թ. - ծնվել է Ֆրեդերիկ Շոպենը, լեհ նշանավոր կոմպոզիտոր (մահ. 1849)։ 1872 թ. - ԱՄՆ-ում բացվեց աշխարհում առաջին ազգային պարկը՝ Յելոուսթոունը։ 1892 թ. - ծնվել է Ռյունոսկե Ակուտագավան, ճապոնացի դասական գրող (ինքնասպան է եղել 1927 թ.)։ 1901 թ. - ծնվել է Սարմենը, հայ բանաստեղծ, ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (մահ. 1984)։ 1992 թ. - Բոսնիա և Հերցոգովինան իրենց անկախ են հայտարարում Հարավսլավիայից։ 1994 թ. - ծնվել է Ջասթին Բիբերը, կանադացի աշխարհահռչակ երգիչ։ 2008 թ. - Երևան քաղաքում ՀՀ նախագահի ընտրությունների բողոքարկման ցույցերի ժամանակ տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, արդյունքում զոհվեց 10 մարդ։

Նմանատիպ նյութեր