211652_close_icon
views-count3742 դիտում article-date 21:01 10-03-2017

ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն․ զոհվեց մոտ 100 000 մարդ․ Պատմության այս օրը

1535 թ. - իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերեցին Գալապագոսյան կղզիները։ 1804 թ. - Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնեց ԱՄՆ-ին։ 1904 թ. - ծնվել է Լևոն Խոջա-Էյնաթովը, հայ խորհրդային երգահան (մահ. 1954 թ.)։ 1905 թ. - Լոնդոնում հիմնադրվեց Չելսի անգլիական ֆուտբոլային ակումբը։ 1940 թ. - ծնվել է Չակ Նորիսը, ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ։ 1945 թ. - ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվեց մոտ 100 000 մարդ։ 1945 թ. - մահացել է Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ (ծն. 1874 թ.)։ 1953 թ. - New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։ 1957 թ. - ծնվել է Ուսամա բեն Լադենը, Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից (մահ. 2011 թ.)։

Նմանատիպ նյութեր