211652_close_icon
views-count1900 դիտում article-date 15:28 01-03-2017

Ըստ հաղորդման` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դատապարտյալից կաշառք է պահանջել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ: Մասնավորապես, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 29.01.2017թ.-ին նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ա.-ն իր մոտ հայտնաբերել է iPhone 6s տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու և հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար իրենից կաշառք է պահանջել: Սակայն Ալեն Ա.-ն չի կատարել վերջինիս պահանջը և հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է հանել ՔԿ հիմնարկից: Պահանջած գումարը չստանալով և դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Էդգար Ա.-ն սպառնալիքներ է տվել վերջինիս, այնուհետև 31.01.2017թ.-ին զեկուցագիր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին այն մասին, թե, իբր, Ալեն Ա.-ի մոտ նույն օրը բջջային հեռախոս է տեսել: Այսպիսով, քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր