1915 դիտում
16:59 01-03-2017
Հետբացթողումային հսկողության թիրախում անբարեխիղճ տնտեսվարողներն են, hասցեական ստուգումներ են իրականացվել
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ արտաքին առևտրի ազատականացմանը, ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցմանը և կրճատմանը զուգընթաց մաքսային հսկողությունը ՀՀ կառավարության ծրագրային միջոցառումների տրամաբանությամբ նոր շեշտադրում է ստացել:
Ներմուծման ժամանակ, ապրանքների ձևակերպման և հայտարարագրման փուլում, նվազագույնի հասցնելով մաքսային հսկողությունը, միաժամանակ հնարավոր խախտումներն ու անհամապատասխանությունները բացահայտելու նպատակով հսկողությունն իրականացվում է նաև ապրանքների բացթողումից հետո:
Հետբացթողումային հսկողության վարչության պետ Սիմոն Սարգսյանի տեղեկացմամբ՝ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել են ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների ցանկը և ռիսկի գնահատման կանոնները, որոնք մշակվել են միջազգային փորձի հիման վրա. «Հատուկ ծրագրային ապահովման միջոցով յուրաքանչյուր չափանիշով տնտեսվարողին տրվում է ռիսկի աստիճան, ինչի հիման վրա էլ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները տարբերակվում են ըստ ցածր, միջին և բարձր ռիսկայնության: Մաքսային ստուգման նպատակով վերլուծություններն իրականացվում են բացարձակապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների մասով, իսկ բարեխիղճ տնտեսվարողները թիրախից դուրս են մնում»:
Ըստ Սիմոն Սարգսյանի, մաքսային ստուգումներն առավել հասցեական իրականացնելու նպատակով հետբացթողումային հսկողության վարչությունում համակողմանի վերլուծվում և ուսումնասիրվում են «TWM» և «Հարկատու-3» համակարգերի տեղեկությունները: Օգտագործվում են նաև ժամանակակից տեխնիկական միջոցներ, մասնավորապես հատուկ մանրադիտակով զննվում է փաստաթղթերի իսկությունը: Անհրաժեշտության դեպքում կատարվում են ճշտումներ այլ իրավասու մարմիններից, ինչպես նաև՝ արտահանման երկրի մաքսային ծառայություններից: «Այս ամենն իրականացվում է տնտեսվարողից աննկատ՝ առանց բիզնեսին միջամտության:
Այսպիսով, վերլուծական և ընտրողական նման համակարգի արդյունքում մեծանում է խախտումների բացահայտման հավանականությունը»,-ընդգծել է հետբացթողումային հսկողության վարչության պետը: 2016-ին իրականացվել է 26 մաքսային ստուգում. 12-ը՝ կամերալ, 14-ն՝ արտագնա: 13 դեպքով բացահայտվել է ոչ իրական, նվազեցված մաքսային արժեք, 9-ով՝ արտոնության սխալ կիրառում, 2-ական դեպքով՝ սխալ հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագիր և պայմանական բաց թողնված ապրանքի սխալ վերաարտահանում:
Վերջին շրջանում արտաքին առևտրի ազատականացման շնորհիվ զգալիորեն մեծացել է գործարքի գնի հիման վրա մաքսային արժեքի հայտարարագրման տեսակարար կշիռը: Սիմոն Սարգսյանի հավաստմամբ՝ վարչությունը հետևողական է նման գործարքներում հնարավոր խախտումները բացահայտելու հարցում. վերջին 3 ամսվա հարցումներով օտարերկրյա պետությունների մաքսային մարմիններից 69 կազմակերպության փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ են ստացվել. «2016 թվականին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև արտոնություններով իրականացված մաքսային ձևակերպումների օրինականությանը: Ստուգմամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում ընկերություններն ապրանքներն օգտագործել են այլ նպատակով: Արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ, լրացուցիչ հաշվարկվել՝ պակաս վճարված մաքսային վճարները»:
[b]ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
13:29 23-03-2023
Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ
6188 դիտում
10:00 18-11-2020
Տնտեսվարողներն առաջարկում են վերացնել արգելքը. «Ժամանակ»
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»