1072 դիտում
13:29 23-03-2023
Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ, Հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ ուսումնական կենտրոնում անցկացվել է հնգօրյա աշխատաժողով։ Հայտնում է ՊԵԿ-ը։
Մաքսային ծառայողները ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետների հետ քննարկել են բացթողումից հետո իրականացվող հսկողության, ռիսկերի կառավարման համակարգի կիրառման առանձնահատկությունները։
Աշխատաժողովի շրջանակում մասնակիցներն անդրադարձել են նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց՝ ըստ ռիսկի մակարդակի դասակարգման, առավել ռիսկային ընկերությունների նկատմամբ համակարգային ստուգումների իրականացման, ոչ ռիսկային ընկերությունների օրինապահության մակարդակի հավաստման ու նրանց նկատմամբ պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման։ ՀՄԿ փորձագետները ծանոթացել են ապրանքների հայտարարագրերի ներկայացմանը, ռիսկային ընտրված մաքսային հայտարարագրերի վերլուծության և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների անցկացման գործընթացին և ներկայացրել դիտարկումներ առաջավոր փորձի տեղայնացման վերաբերյալ։ Դասընթացի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպություններում արտագնա պլանային մաքսային ստուգումներ իրականացնելու ընթացակարգերը, առանձնահատկությունները, ներկայացվել է այս ոլորտում ԵՄ և Ճապոնիայի առաջավոր փորձը։
Աշխատաժողովի արդյունքներն ամփոփելով՝ Հետբացթողումային հսկողության վարչությունն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց հետ օրինապահության մակարդակի բարելավման հանրային իրազեկման գործընթաց է սկսում, միաժամանակ, հորդորելով՝ մաքսային գործառնություններ իրականացնելիս պահպանել մաքսային օրենսդրության պահանջները։
Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2087 դիտում
11:37 18-05-2019
Հնգօրյա դասընթաց. Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային աուդիտի հմտությունները
1912 դիտում
16:59 01-03-2017
Հետբացթողումային հսկողության թիրախում անբարեխիղճ տնտեսվարողներն են, hասցեական ստուգումներ են իրականացվել
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»