211652_close_icon
views-count5295 դիտում article-date 17:56 02-03-2017

Գերմանիայում Հայկական գինիները MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում արժանացել են մեդալների և «Լավագույն շնորհանդես» մրցանակի

Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցանակաբաշխությանը: Մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի և 13 արծաթ: Հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությունն ապահովել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ: Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություններ` գնահատող հանձնաժողովի դատին ներկայացնելով 58 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6 000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրներից: Հայաստանն իր նվաճած մեդալների քանակով առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վրաստանը (4 ոսկի, 7 արծաթ), Մոլդովան (8 ոսկի, 12 արծաթ), Մակեդոնիան (6 ոսկի, 3 արծաթ), Ռումինիան (6 ոսկի, 5 արծաթ), Չինաստանը (1 ոսկի, 1 արծաթ): Արդյունքում` մեր երկիրը մեդալների քանակով կիսել է 14-րդ հորիզոնականը Նոր Զելանդիայի և Հունգարիայի հետ: Մրցույթին մասնակցած գինիները գնահատվել են շուրջ 200 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում առաջին անգամ ընդգրկվել է նաև ներկայացուցիչ Հայաստանից` Տրինիտի ՍՊԸ-ի գինեգործ Արտեմ Պարսեղյանը: Հայկական գինիները համտեսելու նպատակով «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպվել է գալա ընթրիք: Հայկական գինիների համտեսի ներքո «Գոլդեն Գրեյպ Արմաս» գործարանի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը ներկայացրել է Հայկական գինիների շնորհանդես, որն արժանացել է «Լավագույն շնորհանդես» մրցանակի: Միջոցառման նպատակն էր նպաստել ինչպես ԵՄ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների շուկաներում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, արտահանման ծավալների աճի խթանմանը և նոր գործընկերների բացահայտմանը: [b]Մեդալների արժանացած գինիների ցանկ [/b] [b][u]Ոսկի մեդալ[/u][/b] «Վան Արդի», 2015 Van Ardi Areni, Kakhet, Haghtanak 2015 Areni Reserve 2015 Van Ardi Reserve Syrah «Գոլդեն Գրեյպ Արմաս», 2013 ArmAs Karmrahyut Reserve «Ոսկեվազի Գինու Գործարան», 2015 Voskevaz Karasi collection Voskehat «Արմենիա Վայն», 2014 Takar Reserve «Տիեռաս Դե Արմենիա», 2013 Karas Reserve Winemaker's Selection Blend «Օլդ Բրիջ», 2009 Old Bridge Red Dry Reserve «Գետնատուն», 2015 Getnatoun Areni Noir Aghavnadzor Village «Տրինիտի», 2014 Trinity Eh Areni Noir [b][u]Արծաթե մեդալ[/u][/b] «Գոլդեն Գրեյպ Արմաս», 2013 ArmAs Voskehat Reserve «Արմենիա Վայն», 2016 Armenia Muscat 2014 Tariri 2014 Takar Areni «Ոսկեվազի Գինու Գործարան»,2015 Voskevaz Hightanak 2014 Voskevaz Voskepar Voskehat «Տիեռաս Դե Արմենիա», 2015 Karas White Dry Wine 2015 Karas Red Wine «Գետնատուն», 2015 Getnatoun Voskehat «Հայլենդ Սելլարս», 2015 Koor Dry Red Wine 2014 Koor Reserve «Արտաշատ Վինկոն», 2014 Chateau Rind «Անուշ 1», 2014 Kataro Sireni Reserve Togh [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր