2067 դիտում
13:08 04-03-2017
ԱՄՆ օդուժը Եմենում ոչնչացրել է «Ալ Կաիդա»-ի առաջնորդներից մեկին
«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը Եմենում ոչնչացվել է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով NBC գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սպանվածը Ուսամա Հայդարն է, ով անօդաչուի կամ օդանավի ավիահարվածի պահին մի քանի մարդկանց հետ մեքենայի մեջ է եղել:
Նշվում է, որ Հայդարը Արաբական թերակղզում «Ալ Կաիդայի» առաջնորդներից մեկն էր, ով մասնակցել է Սաուդյան Արաբիայի զորքերի դեմ մարտերին:
Ինչպես հայտնում են Պենտագոնից, ԱՄՆ օդուժը վերջին օրերին բազմաթիվ ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների ուղղությամբ Եմենում՝ կանխելով նոր ահաբեկչական հարձակումների պլանավորումը:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
12:22 04-04-2023
ԱՄՆ-ն Սիրիայում սպանել է ԻՊ-ի առաջնորդներից մեկին, որը հարձակումներ էր ծրագրում Եվրոպայում
2069 դիտում
13:53 15-11-2014
«Իսլամական պետության» անդամները գլխատել են իրենց առաջնորդներից մեկին
8211 դիտում
22:56 31-05-2017
Բեյրութում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին
Այս բաժնից
448 դիտում
18:24 18-10-2024
Բայդենը խոստացել է Ուկրաինային առանց աջակցության չթողնել
529 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի