211652_close_icon
views-count50461 դիտում article-date 21:25 04-03-2017

Արտակարգ դեպք Երևանում․ Նորք-Մարաշի տներից մեկից 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկում անօգնական քաղաքացիներ կան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված փողոցի թիվ 8-րդ տուն կժամանեին հրշեջ-փրկարարները, քաղաքացիները իրենց ավտոմեքենաներով 2 հոգու տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 1 հոգու էլ Երևանի 1-03 շտապօգնության բրիգադն է տեղափոխել նշված բժշկական կենտրոն։ Արդեն ժամանած հրշեջ-փրկարարները իրենց ծառայողական Вилис մակնիշի ավտոմեքենայով 1 հոգու էլ տեղափոխել են նորից նույն բժշկական կենտրոն։ Այս պահին 4 քաղաքացիները գտնվում են բժիշկների հսկողության տակ, ովքեր հետազոտվում են։ Թե ի՞նչն է եղել նրանց ինքնազգացողության վատացման պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո։ Այս պահի նշված վայր են ժամանում նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի ծառայողները, Կենտրոնական բաժնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ ժամանում է նաև նույն բաժնի հետաքննիչը։ [color=#EF2929]Ոստիկանությունը պարզել է հիվանդանոց տեղափոխվածներն են՝ նույն տան բնակիչներ 80-ամյա Ռիմա Հովհաննիսյանը, 60-ամյա Գագիկ Հաջյանը, 30-ամյա Հռիփսիմե Հաջյանը և 27-ամյա Սեդա Խաչատրյանը։ Հրշեջ-փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի ղեկավար Գարեգին Հակոբյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բուժանձնակազմը կարելի է ասել արել և անում է ամեն ինչ՝ ծանր վիճակում գտնվող անձանց կյանքը փրկելու համար ։[/color] [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր