211652_close_icon
views-count2959 դիտում article-date 10:51 05-03-2017

Ֆինլանդիայում միգրանտների դեմ բողոքի մեծ ակցիա է տեղի ունեցել

Ֆինլանդիայում տեղի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ երկիր անօրինական միգրանտներին ընդունելու դեմ։ Այդ մասին հայտնում է Ruptly գործակալությունը։ Ցուցարարներն անցել են միգրանտների ճամբարի մոտով, որը տեղակայված է Հելսինկիում։ Նրանք պաստառներ են բարձրացրել՝ «Ֆինները և հայրենիքը՝ առաջին հերթին» և այլ գրառումներով։ Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ իրենց գործողություններում ռասսայական խտրականություն արտահայտող ոչինչ չկա, պարզապես իրենք ցանկանում են իրենց երկրում հանգիստ ու խաղաղ ապրել։ «Չեմ ուզում, ինչպես Շվեդիայում, միրանտները վազեն փողոցներով»,-ասել է նրանցից մեկը։ Օրեր առաջ նույն ճամբարի միգրանտներն ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով Ֆինլանդիայից իրենց արտաքսելու դեմ։

Նմանատիպ նյութեր