11275 դիտում
13:10 05-03-2017
Հուսով եմ՝ մարդիկ ընտրությունները կընկալեն որպես մրցակցություն, ոչ թե հաշվեհարդարի թատերաբեմ. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հույս ունի, որ քարոզարշավի ընթացքում այլեւս միջադեպեր չեն գրանցվի:
Այսօր՝ մարտի 5-ին, լրագրողները հարցրեցին նախարարին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ականների մասնակցությամբ վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերին:
«Ուզում եմ հավաստիացնել, որ շատ հաճախ գուցե անձնական որեւէ հարաբերությունների սրումը, ինչը թերեւս ինչ որ առումով բնական է այս լարվածության ֆոնին, կարող է հանգեցնել այսպիսի իրավիճակների: Հուսով եմ՝ դրանք այլեւս չեն կրկնվի, եւ մարդիկ կկարողանան սա ընկալել որպես մրցակցություն, ոչ թե անձնական հաշվեհարդարի թատերաբեմ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
6566 դիտում
17:10 20-02-2022
Հայաստանում մարդիկ պետք է ազատ քննադատեն կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի. ԱՄՆ դեսպանություն
2551 դիտում
09:32 13-02-2018
Հասցեատերերը համանախագահների ուղերձի ուղղությունը կընկալեն, այլ հարց է, որ այն հաշվի չի առնվի. «168 ժամ»
2885 դիտում
10:07 28-04-2016
Պատերազմը քաղաքական ուղերձներ փոխանցելու թատերաբեմ. «168 ժամ»