211652_close_icon
views-count5209 դիտում article-date 22:20 05-03-2017

Այն տեկիլան, որը վաճառվում է ԱՄՆ-ում, պետք է պարունակի առնվազն 40% ալկոհոլ

Չնայած նրան, որ տեկիլան նման է մեսկալ խմիչքին, ժամանակակից տեկիլան որոշակիորեն տարբերվում է իր արտադրության մեթոդով, քանի որ օգտագործվում է միայն կապույտ ագավա բույսը, ինչպես նաև իր տարածաշրջանային առանձնահատկությամբ: Ներքին սպառման համար առավել հաճախ տեկիլան արտադվում է 38% ալկոհոլի պարունակությամբ, սակայն կարող է արտադրվել մինչև 31 և 55% ալկոհոլի պարունակությամբ: Համաձայն ԱՄՆ-ի օրենքի, այն տեկիլան, որը վաճառվում է ԱՄՆ-ում, պետք է պարունակի առնվազն 40% ալկոհոլ: Ըստ Մեքսիկայի օրենքի, տեկիլան կարող է միայն արտադրվել Խալիսկո նահանգում և սահմանափակ քանակով տարածքներում՝ Գուանախուատո, Միչոական, Նայարիտ և Տամաուլիպաս նահանգներում: Տեկիլան ճանաչվում է որպես մեքսիկական ծագման արտադրանք ավելի քան 40 երկրներում: Այն պաշտպանված է NAFTA –ի միջոցով Կանադայում և Միացյալ Նահանգներում, երկկողմ համաձայնագրերով առանձին երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան ու Իսրայելը և պաշտպանվում է օրենքով Եվրոպական միության երկրներում սկսած 1997 թվականից:

Նմանատիպ նյութեր