211652_close_icon

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի կողմից արձակվող հրթիռ է ֆիքսել

views-count4142 դիտում article-date 09:15 06-03-2017
Միացյալ Նահանգներն արձանագրել են և հետևել հյուսիսկորեական պետության կողմից արձակված հրթիռը, հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, սակայն, որ այն ԱՄՆ-ի քաղաքացիների համար վտանգավոր չի եղել։ ԱՄՆ-ի ռազմատիեզերական պաշտպանության ռազմավարական հրամանատարության ներկայացուցիչ Մարթին Օ՛Դոնելլը հայտարարել է, որ իր երկրի ԶՈՒ-ն պահպանում է զգոնությունը և Հարավային Կորեայի ու Ճապոնիայի հետ համակ ուշադրությամբ հետևում Փհենյանի յուրաքանչյուր քայլին։ Այդուհանդերձ, ամերիկյան կողմը չի նշել, որ Հյուսիսային Կորեան ինչպիսի հրթիռ է արձակել։

Նմանատիպ նյութեր