211652_close_icon
views-count1878 դիտում article-date 14:16 07-03-2017

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ-ի և հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համագործակցությունը ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հագեցման ծրագրի շրջանակներում: Ներկայացնելով ՀՀ ԱԻՆ գործունեության ոլորտն ու տեխնիկական հագեցվածությունը՝ նախարար Տոնոյանն ընդգծեց նախարարության կարողությունները զարգացնելու և արդիականացնելու կարևորությունը. մասնավորապես՝ ծրագրի շրջանակներում նախարարության համալրումը հատուկ նշանակության միջոցներով ու տեխնիկայով: ԱԻ նախարարը հյուրերին ներկայացրեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ կենտրոնի ներգրավմամբ զգալիորեն կբարձրանա համագործակցության արդյունավետությունը ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում: Հանդիպման ավարտին կողմերը հաստատեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հագեցման ծրագրի շրջանակներում համագործակցելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր