211652_close_icon
views-count965 դիտում article-date 17:10 07-03-2017

ԱՄՆ, Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպում Անթալիայում

Թուրքիայում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ գեներալ Ջոզեֆ Դանֆորդի, ՌԴ զինված ուժերի ԳՇ պետ Վալերի Գերասիմովի և Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ Հուլուսի Աքարի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը: Նշվում է, որ Անթալիայում կազմակերպված Դանֆորդ-Գերասիմով-Աքար հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել էր, որ հանդիպման օրակարգում «Սիրիայում և Իրաքում անվտանգության հարցերն են»: Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին Ղրիմի բռնազավթումից հետո առաջին անգամ Բաքվում տեղի էր ունեցել ԱՄՆ և ՌԴ ԶՈւ ԳՇ պետերի հանդիպումը:

Նմանատիպ նյութեր