211652_close_icon
views-count10994 դիտում article-date 22:49 08-03-2017

Տեղի ունեցավ Էտնա հրաբխի ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ․ Պատմության այս օրը

1669 թ. - տեղի ունեցավ Էտնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ։ 1876 թ. - ծնվել է Հրաչյա Աճառյանը, հայ մեծանուն գիտնական, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, հայոց լեզվի մասին մի շարք նշանավոր աշխատությունների հեղինակ (մահ.1953)։ 1887 թ. - ծնվել է Հովսեփ Օրբելին, հայ նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ, (մահ. 1961 թ.)։ 1894 թ. - ծնվել է Վյայնո Աալտոնենը, ֆինն նշանավոր քանդակագործ, (մահ. 1966 թ.)։ 1869 թ. - մահացել է Հեկտոր Բեռլիոզը, ֆրանսիացի երգահան, դիրիժոր և երաժշտագետ, (ծնվ. 1803 թ.)։ 1911 թ. - ծնվել է Ալան Հովհաննեսը, ամերիկահայ նշանավոր երգահան, (մահ. 2000 թ.)։ 1950 թ. - ԽՍՀՄ-ը հայտարարեց իր տարածքում ատոմային ռումբի պատրաստման մասին։ 1956 թ. - մահացել է Դրաստամատ Կանայանը, Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար, Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար (ծնվ. 1884 թ.)։

Նմանատիպ նյութեր