1367 դիտում
15:07 08-03-2017
Ձեր դաստիարակած զավակներն այսօր մեր հայրենիքի հույսն ու ապավենն են. Գալուստ Սահակյանի շնորհավորանքը՝ Կանանց տոնի առթիվ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:
Այն ջերմությունը, որ կնոջ շնորհիվ ստեղծվում է ընտանիքում, յուրահատուկ է:
Այն երջանկությունը, որ կնոջ շնորհիվ թեւածում է ընտանիքում, անչափելի է: Համերաշխության եւ հանդուրժողականության այն մթնոլորտը, որ կնոջ շնորհիվ ձեւավորվում է ընտանիքում, անգնահատելի է:
Պետությունը մի մեծ ընտանիք է, որտեղ երջանկությունը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը նույնչափ անհրաժեշտ ու կարեւոր են: Ամուր պահելով եւ զորացնելով ընտանիքը՝ դուք ամուր եք պահում նաեւ երկիրը, երկրի սահմանները, երաշխավորում երկրի վաղվա օրը, երկրի անվտանգությունն ու առաջընթացը:
Ձեր դաստիարակած զավակներն այսօր մեր հայրենիքի հույսն ու ապավենն են, խաղաղության եւ անվտանգության հուսալի երաշխավորը: Ձեր շնորհիվ խաղաղությունը, մեր անվտանգությունը միշտ ապահով ձեռքերում են, քանզի հայրենիքի զինվորը, հայրենիքին երդվելով, երդվում է նաեւ մոր առաջ:
Համոզված եմ, որ վաղվա օրը լինելու է ավելի լուսավոր եւ ավելի ապահով, եւ դրանում, վստահաբար, շարունակելու է նշանակալից մնալ ձեր դերը, սիրելի՛ կանայք:
Եւս մեկ անգամ շնորհավորելով այս ջերմ ու գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի՛ կանայք, առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն»:
Նմանատիպ նյութեր
5105 դիտում
11:26 08-03-2018
Մեր՝ տղամարդկանց պարտքն է անել հնարավորը՝ ձեր բեռը թեթևացնելու. Բակո Սահակյանի ուղերձը՝ Կանանց տոնի առթիվ
Այս բաժնից
853 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
781 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
979 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել