211652_close_icon
views-count6242 դիտում article-date 19:10 08-03-2017

Հանրության մեջ կարծիք կա, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը նախքան Ֆրանսիայի Հանրապետություն պաշտոնական այցը հարցազրույց է տվել «Ֆրանս Պրես» գործակալությանը: [url=https://armenpress.am/arm/news/881725/hh-nakhagahy-koch-e-anum-tchnshum-gortsadrel-adrbejani-vra.html]«Արմենպրես»[/url]-ը ներկայացնում է հարցազրույցի ամենաուշագրավ հատվածները: «Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է անում միջազգային ուժերին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար՝ մեղադրելով իր ազգի ոխերիմ թշնամուն ռազմական «շանտաժի» մեջ»,- գրում է գործակալությունը: [b]«Իմ կարծիքով, միևնույն է, վտանգը մշտապես առկա է, և առկա է լինելու այնքան ժամանակ, որքան ժամանակ Ադրբեջանը չհամոզվի, որ, իրոք, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում»[/b],- ասել էր Սարգսյանը: «Մտավախությունը, որ տասնամյակներ շարունակ տևող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նորից կարող է սրվել, է՛լ ավելի է սաստկացել՝ անցած ապրիլին ամբողջ շփման գծի երկայնքով անկանոն կրակոցներ իրականացնելուց հետո, որը 1994 թվականի զինադադարից ի վեր ամենավտանգավոր բռնությունն էր: Մոսկվայի միջնորդությամբ իրականացված հրադադարը հանդարտեցրեց արյունահեղությունը մի քանի օրով, բայց Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի երկարաժամկետ միջնորդներն այդ դեպքերից ի վեր պայքարում են, որպեսզի վերականգնեն ընդհատված խաղաղ գործընթացը», գրում է «Ֆրանս Պրես»-ը: Ըստ «Ֆրանս Պրես»-ի՝ Սարգսյանը, ով մարտի 8-ին հանդիպելու է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին, փաստել է, որ Իլհամ Ալիևը ձախողում է յուրաքանչյուր առաջընթաց՝ պատերազմ սկսելու սպառնալիքներ ներկայացնելով: [b]«Բայց ես ասում եմ, դա փոխզիջում չէ, դա շանտաժ է: Ասում է՝ չէ, սա փոխզիջում է: Իրենց փոխզիջումը այն է, որ եթե մենք ընդունենք իրենց բոլոր պահանջները, ապա իրենք ռազմական գործողություններ չեն վերսկսի Լեռնային Ղարաբաղի դեմ»[/b],- ասել է Հայաստանի առաջնորդը: «Սարգսյանը կոչ է անում Փարիզին, Մոսկվային և Վաշինգտոնին «ցույց տալ, կամ գոնե թվարկել այն հետևանքները կողմերից մեկի համար, ով կնախաձեռնի ռազմական գործողություն, և սա շատ ավելի կարող է սթափեցնել»,- նշվում է հարցազրույցում: «Ֆրանս Պրես»-ը նշում է, որ էներգակիրներով հարուստ Ադրբեջանը բազմիցս սպառնացել է ետ վերցնել այդ տարածաշրջանը ուժի միջոցով, բայց Հայաստանը խոստացել է ջախջախել թշնամու յուրաքանչյուր ռազմական գործողություն: «Պատերազմը ավարտվել է 1994 թվականի անկայուն հրադադարով, բայց երկու կողմերը երբևէ չեն ստորագրել խաղաղության պայմանագիր և Սարգսյանը զգուշացրել է, որ նոր պատերազմի մտավախությունը սրվում է», գրում է «Ֆրանս Պրես»-ը: [b]«Մեր հանրության մեջ կարծիք կա, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է. միգուցե՝ շաբաթների, միգուցե՝ ամիսների: Թեև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության նախարարը մշտապես պետք է պատրաստ լինեն այն հանգամանքին, որ հենց վաղը ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»[/b],- ասել է Սարգսյանը: [b]«Ես չեմ կիսում այն կարծիքը, որ մոտ օրերս կարող են ռազմական գործողություններ սկսվել: Թեև, երբ գործ ունես անկանխատեսելի հարևանի հետ, ապա ամեն ինչ հնարավոր է»[/b],- նշել է Սերժ Սարգսյանը: Գործակալության բնորոշմամբ՝ ցանկացած նոր պատերազմ Արցախում կարող է հանգեցնել տարածաշրջանային հսկաներ՝ Ռուսաստանի և Թուրքիայի թշնամությանը Կովկասյան տարածաշրջանում, որը պատմականորեն եղել է նրանց աշխարհաքաղաքականության մրցակցության ասպարեզը: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Անկարան ղարաբաղյան հիմնախնդրում աջակցում է իր դաշնակից Ադրբեջանին: «Երևանի և Անկարայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, քանզի 1993 թվականին Թուրքիան թրքախոս Ադրբեջանին աջակցելու համար փակեց իր սահմանը Հայաստանի հետ: Թուրքիային զայրացնում է նաև այն փաստը, որ Երևանը պնդում է, որ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ կատարված զանգվածային սպանությունները պետք է ճանաչվի որպես ցեղասպանություն»,- հիշեցնում է «Ֆրանս Պրես»-ը: [b]«Ես կարծում եմ՝ այս փուլում հայ-թուրքական հարաբերությունները մտել են փակուղի,[/b]- ասել է Սարգսյանը,- [b]հայտնի դարձավ, որ նրանք հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերություններով և այլևս դա չեն թաքցնում: Եվ բանը հասել է նրան, որ թուրքերի բոլոր հայտարարություններն արդեն իրական հայտարարություններ են, միակողմանի հայտարարություններ են՝ ի սատարումն Ադրբեջանի»[/b]: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք մատակարարելուն՝ ասելով. [b]«Գիտեք՝ մեզ համար դա ծանր է նաև հասկանալի պատճառով, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է»[/b]: «Մոսկվան վաճառում է զենք նախկին Սովետական Միության երկու պետություններին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ»,- նշում է գործակալությունը:

Նմանատիպ նյութեր