6227 դիտում
23:08 24-11-2020
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ժամանակի հարց է, հանրության մեծ զանգվածի համար, քաղաքական գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք, իհարկե, հստակ մեխանիզմ, քայլերի հաջորդականություն ունենք, թե ինչպես հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, բայց եթե Նիկոլ Փշինյանն ունի գոնե մի փոքր պետական մտածելակերպ և ցանկանում է ինչ-որ կերպ աջակցել պետության հետագա գոյությանը, պետք է մտածի որպես պետական գործիչ, այլ ոչ թե փողոցից եկած ավանտյուրիստ, և ինքնակամ ներկայացնի հրաժարականի դիմումը: Այս մասին [url=https://hraparaktv.am/post/193dfcb1106f112dd0264b45aeaf7429]Hraparak.am[/url]-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես հույս ունեմ, որ իր մեջ մնացել է մի փոքր մարդ, որը հասկանում է, որ իր հրաժարականով ոչ թե զրկվելու է իր իշխանությունից, որից ինքը կառչած է, այլ օգնելու է Հայաստանի և Արցախի հետագա կայացմանը, զարգացմանը և ոչ թե երկիրը տանի կործանման»,- շեշտել է նա:
Դիտարկմանը, թե քայլերը դեռևս արդյունավետ չեն, և Փաշինյանը չի պատրաստում կարծես հրաժարական տալ, Վանեցյանը նշել է. «Նրա հրաժարականին հասնելու համար կան քաղաքական պայքարի բազմաթիվ մեխանիզմներ, մենք օգտվելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներից և գեներացնելու ենք հանրային պահանջ, որն արդեն իսկ կա: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ժամանակի հարց է: Ինձ համար, հանրության մեծ զանգվածի համար քաղաքական գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի»:
Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև օրերս հանրահավաքի ժամանակ արված իր մի բացահայտմանը, որ Նիկոլ Փաշինյանը Իջևանի հավաքները ցրելու համար, ասել է «ցանկանում եմ արյան գետեր տեսնել»: «Իջևանի հետ կապված դեպքը պետք չէ ընդունել որպես ուղիղ հրահանգ, այս դեպքին պետք է նայել այլ տեսանկյունից: Դա մարդու ընկալումների, ներքին կոմպլեքսների մասին խոսող «հրահանգ է»: Իջևանում դուք տեսաք, որ օրենքով մեզ վերապահված գործառույթները կատարեցինք և, փառք աստծո, արյան գետեր չհոսեցին»,- նշել է նա:
Վանեցյանը շեշտել է, որ այդ մասին չէր խոսի, ուղղակի պատմել է, որ բացի մարդկանց, հանրության աչքերը, որպեսզի տեսնեն Փաշինյանի ստերը, և չտրվեն նրա մանիպուլյացիաներին, թե սիրում է բոլորին, խոնարհվում է բոլորի առաջ: Վանեցյանը նաև ընդգծել է, որ ժամանակը ցույց տվեց, որ այն, ինչ գրել էր իր հրաժարականի տեքստում, ցավոք սրտի, ժամ առ ժամ իրականություն է դառնում:
Արթուր Վանեցյանի խոսքով՝ պատերազմից առաջ էլ ունեինք քայքայված պետական համակարգ, միակ ձեռքբերումը, որն ուներ Փաշինյանի կառավարությունը, ասֆալտապատումն էր: Նա նաև նշել է, թե մարդիկ մոռացել են, որ մինչև պատերազմի սկսվելն էլ ՀՅԴ-ն, «Հայրենիք»–ը և ԲՀԿ-ն պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, և հոկտեմբերի 8-ին նշանակված էր հանրահավաք, որի օրակարգում էր վերջինիս հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորումը և ապա նոր ընտրությունների անցկացումը:
Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ ոչ միայն ինքն է տեսել Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ սպառնալիք մեր երկրի ընթացքին, այլ դրա մասին խոսել է իրենից հետո հերթական անգամ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնողը՝ Միքայել Համբարձումյանը:
«Նրա հայտարարությունը մեծ արձագանքի չարժանացավ, բայց հստակ տրված էին գնահատականներ և ընթացքը, որ եղավ մեր երկրում, այդ գնահատականի ուղիղ ապացույցն էր, և, ցավոք, ունենք այն, ինչ ունենք: Փաշինյանը, լինելով պրոֆեսիոնալ ստախոս, կարողանում է իր ֆեյսբուքյան թվացյալ Հայաստանում մոլորեցնել հասարակության մի հատվածի, կարծիքը փոխել և մարդկանց կամ երևույթները ներկայացնել իր ուզած տեսանկյունից, ինչի արդյունքում ունենք նման բարդ խնդիր. կորցրել ենք մեր հայրենիքի Արցախյան հատվածի 70 տոկոսը, իսկ մարդկանց մի մասը դեռևս փորձում է ինչ-որ պատճառաբանություններով արդարացնել Փաշինյանին»,- շեշտել է նա:
Հարցին՝ շա՞տ են եղել Փաշինյանի կողմից իրեն տրված ապօրինի հրահանգներ, Վանեցյանն ասել է. «Ես զերծ եմ մնացել Փաշինյանի ապօրինի հրահանգները կատարելուց և զերծ եմ պահել համակարգը ապօրինի հրամաններ և հրահանգներ կատարելուց»:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6239 դիտում
19:10 08-03-2017
Հանրության մեջ կարծիք կա, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան