211652_close_icon
views-count3559 դիտում article-date 19:13 28-01-2021

Իոաննիսյանը պետք է տա կաշառքով ուսադիր ստացած 1 գեներալի անուն. «ՎԵՏՕ»-ն դիմել է դատախազին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ «Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսից վարձատրվող Դանիել Իոաննիսյանը 27.01.2021 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշել է, որ տիրապետում է տեղեկատվության այն մասին, որ Հայկական բանակի գեներալները կաշառքով են ստացել իրենց գեներալական կոչումները: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ պահանջում ենք հարուցել քրեական գործ՝ ըստ կոռումպացված օլիգարխի կողմից վարձատրվող Դանիել Իոաննիսյանի հայտարարության՝ կաշառքով գեներալական կոչումներ ստացած գեներալներին հայտնաբերելու և անհապաղ պատժելու նպատակով: Այդ նպատակով պահանջում ենք քրեական գործի շրջանակներում հարցաքննել կոռումպացված օլիգարխից վարձատրվող Դանիել Իոաննիսյանին: Եթե հարցաքննության ընթացքում կոռումպացված օլիգարխից վարձատրվող Իոաննիսյանը չհայտնի որևէ տվյալ որևէ գեներալի մասին, ով կաշառքով կոչում է ստացել, ապա կարող ենք փաստել, որ գործ ունենք սորոսականների կողմից ստախոսությամբ և կեղծիքով ՀՀ բանակի վարկաբեկման հերթական փորձի հետ: Այդ դեպքում ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտություն ենք համարում ստուգել սուտ լուրերով բանակի վարկաբեկման համար հնարավոր գրանտերի ստացումը արտասահմանյան գործակալական ցանցի ֆինանսավորող հիմնադրամներից: Ստացվում է՝ կա՛մ սորոսական Դանիել Իոաննիսյանը պետք է տա գոնե մեկ գեներալի անուն, ով կաշառքով գեներալական ուսադիր է ստացել, կա՛մ Դանիել Իոաննիսյանը ստախոս է: Ինչևէ, երկու դեպքում էլ հանդես կգանք հայտարարությամբ», - նշված է «ՎԵՏՕ»-ի հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր