211652_close_icon
views-count2127 դիտում article-date 11:54 09-03-2017

Խոշոր հրդեհը Գվատեմալայի երեխաների խնամքի կենտրոնում 19 մարդու կյանք է խլել

Առնվազն 19 մարդ է մահացել Գվատեմալայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող մանկական խնամքի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով, ևս 25-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, հաղորդում է BBC-ն։ Դեռևս չի պարզվել, թե որն է եղել հրդեհի պատճառը, սակայն տեղի ոստիկանության սպաներից մեկը հայտնել է, որ քնապարկերում է առաջացել կրակը։ Նշված կենտրոնում բնակվում էին մինչև 18 տարեկան երեխաներ, նրանցից շատերը հայտնվել էին կենտրոնում՝ ընտանեկան բռնություններից փախչելով, որոշները փրկվել էին թրաֆիքինգից։ Նախօրեին նույն կենտրոնում խռովություն էր բարձրացել, ինչից հետո 60 երեխա փախել էին այնտեղից՝ բողոքելով կոպիտ վերաբերմունքից։

Նմանատիպ նյութեր